Ամռանը, երբ ես ժամանակավորապես գտնվում էի հանրապետությունից դուրս, Բաղրամյանում տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, Հայաստանի ներքին քաղաքական կյանքը խիստ լարված էր, ամբողջ աշխարհից լրագրողներ էին գործուղվել Հայաստան՝ լուսաբանելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը, այս ամենի ֆոնի վրա ես երբեք ինձ թույլ չտվեցի հեռվից հեռու կոչեր հնչեցնել, խորհուրդներ տալ, քննադատել քայլերը... Սակայն այսօր նկատում եմ, որ դրսաբնակ հայրենակիցները մեզ ցուցումներ են տալիս՝ ինչ անենք, ինչ գրենք, ումից շնորհակալություն հայտնենք, ում քրֆենք, ում սիրենք: Եղբա՛յր, կաշվիդ վրա զգո՞ւմ ես Հայաստանի դժվարությունը... Թող մենք մեր ցավով տապակվենք... Դու սկի ձմռանը որպես տուրիստ Հայաստան չես գալիս, ասում ես՝ ցուրտ ա, ամռանը կգամ, մի քիչ ֆռֆռամ ու գնամ... Իսկ մենք այստեղ ենք թե՛ ձմռանը, թե՛ ամռանը, թե՛ գարնանը, թե՛ աշնանը... Լոսում, Մոսկվայում նստած՝ մեր փոխարեն որոշումներ մի՛ ընդունեք ու մեզ մի՛ ուղղորդեք...

Հ.Գ. Խոսքս վերաբերում է ճոռոմ-ճոռոմ խոսողներին, ոչ թե սրտացավ մարդկանց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել