Հարց 1-ին. կարդան ՄԻԱՅՆ բանական մարդիկ։

Շուրջ երկու օր է՝ սոցցանցերով շրջանառվում է այն մեղադրանք-հարցը, որ առանձնատունը, որտեղ իրականացվել է զինված խմբավորման ձերբակալությունը, ցերեկվա ժամերին հասանելի է եղել լրագրողների համար:
Այս հարցը զուրկ է որևէ հիմնավորումից, որովհետև.
Մինչ առաջին լրագրողի՝ առանձնատուն մուտք գործելը շուրջ 9 ժամ ներսում աշխատել են տարբեր պրոֆիլի իրավաբաններ. քրեագետներ, հետքաբաններ, մատնահետքաբաններ, քննիչներ և այլն: Իրականացվել է խուզարկություն, տեղազննություն, մատնահետքերի վերցնում, ձերբակալվածներից վերցվել են բացատրություններ, կազմվել են արձանագրություններ: Իրականացվել է օրենքով նախատեսված գործողությունների ողջ սպեկտորը, և այդքանից հետո միայն իրավապահները ձերբակալվածների հետ միասին լքել են առանձնատան տարածքը: Լքելուց հետո առանձնատունը որևէ նշանակություն չի ունեցել հետագա գործի համար, և քանի որ այն մասնավոր սեփականություն է, մարդկանց հետագա ներսուդուրսը որոշել է առանձնատան սեփականատերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել