Tert.am-ը գրում է.

Անկարան ներողություն չի խնդրի խոցված Սու-24 ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Եթե կողմերից որևէ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը: Մեր օդաչուներն ու զինված ուժերը պարզապես իրենց պարտականությունն են կատարել, որը կայանում էր  խախտմանը պատասխան տալու մեջ», - ասել  է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Սու-24 ռազմական ինքնաթիռը երեքշաբթի խոցվել է Սիրիայի հետ սահմանի մոտ թուրքական զինուժի կողմից, ինչի հետևանքով ինքնանետում կատարած օդաչուներից մեկը զոհվել է:

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտարարություն էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ Ռուսաստանը Թուրքիայի ղեկավարությունից  ներողություն, վնասի փոխհատուցում և մեղավորների պատժում է ակնկալում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել