Վարդան Սարգսյանը շարունակում է ներկայացնել Հնդկաստանը «Տնից հեռու» հաղորդման շրջանակներում։ Այս անգամ նա BlogNews.am-ին փոխանցել է հնդիկ դերասանի առաջարկը. «Քանի որ մենք առաջին հայկական հեռուստաալիքի անձնակազմն էինք, ում հանդիպում էր հնդկական կինոյի աստղ Անանդ Բալրաջին, նա որոշեց անակնկալ հայտարարությամբ հանդես գալ և հայտնել, որ բոլոր նրանք, ովքեր ունեն տաղանդ և ցանկանում են նկարահանվել հնդկական ֆիլմերում, դիմեն «Տնից հեռու» ծրագրին, և մեր միջոցով նա լավագույններին կհրավիրի Մումբայ՝ սովորելու իր դերասանական դպրոցում»:

Վարդանը նաև նշեց, որ չնայած հաղորդումն այսօր է եթերում լինելու, բայց անոնսից հետո բազում նամակներ և լուսանկարներ են ստացել. «Այսօր՝ ծրագիրը դիտելուց հետո, հաղորդման ընթացքում նշվող էլեկտրոնային հասցեին ուղարկեք երեք լուսանկար, որոնք անմիջապես կուղարկվեն դերասան Անանդ Բալրաջիին: Աստղի կողմից ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան անվճար սովորելու նրա դպրոց-ստուդիայում: Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել