Ինչպես գիտենք՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ հայտարարեց, որ Ռուսաստանը բոլոր առումներով դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը:
Սակայն այս իրավիճակում չպետք է մոռանալ, որ միայն Թուրքիայով այս հարցը չի սահմանափակվում: Տարածաշրջանում կա ևս մեկ թուրքական պետություն` ի դեմս Ադրբեջանի: Բոլորի հիշողություններում էլ թարմ է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի այն պնդումը, որ ադրբեջանցիները և թուրքերը մեկ ազգ՝ երկու պետություն են:
Ներկայիս ռուս-թուրքական հարաբերությունների նման լարվածության ֆոնին շատ արդիական է դառնում Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, որը երկար տարիներ է արդեն՝ Հայաստանը բարձրացնում է: Ռուսաստանը, համարվելով Կովկասյան թուրքերի զենքի 85 %-ի մատակարարը, այսօր շատ լուրջ մտահոգություն պետք է ունենա՝ վերանայելով և վերաիմաստավորելով Ադրբեջանի հետ իր հետագա ռազմական համագործակցությունը: Քանզի ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններում, եթե հաշվի առնենք, որ կարող ենք տեսնել դեպքերի զարգացման ցանկացած սցենար, ուրեմն այս պարագայում Ռուսաստանի վաճառած զենքը կարող է ուղղվել հենց իր դեմ, քանի որ Ադրբեջանն իր մեծ եղբայր Թուրքիային երբեք միայնակ չի թողնի, անգամ եթե նրա հակառակորդը Ռուսաստանն է:
Ռուսաստանն ուղղակի պետք է ժամանակին լսեր հայերի հորդորները և դրանք չստորադասեր իր ֆինանսա-տնտեսական շահերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել