33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչները տևական ժամանակ է, ինչ պայքարում են իրենց բնակարանների համար: Այս խնդիրը կապված է նրա հետ, որ տարածքի կառուցապատողը «Գլենդել հիլզ» ընկերությունն է եղել, որն էլ պարտավորվել էր Ֆիրդուս թաղամասի բնակիչներին տներով ապահովել. բնակիչների մի մասին պետք է բնակարաններ հատկացվեին Գինու գործարանին հարակից տարածքում, իսկ մյուս մասի համար 33-րդ թաղամասում պետք է նոր շենք կառուցվեր: Սակայն բնակարանների հարցը մինչ օրս չի լուծվել:

Ֆիրդուսցիներն այսօր կրկին բողոքի էին դուրս եկել, սակայն այս անգամ խնդիրը լուծելու հետ կապված նրանց սպասումները զուր չանցան: Հավաքվածներին գործադիրից տեղեկացրեցին, որ նոյեմբերի 27-ին նրանցից 11 հոգու քանդված բնակարանների դիմաց փոխհատուցումը լինելու է քարտային հաշիվների վրա։ Այդ 11 ընտանիքն ավելի փոքր բնակարան ունեցողներն են:

Կարևոր է, որ սառույցը սկսում է շարժվել, և նախատեսվում է հերթով բոլոր բնակիչների խնդրին լուծում տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել