Ես չեմ ընդունում
1. Երբ Հայաստանում կա զինված խմբավորում, թեկուզ դա լինի հայրենասիրական խմբավորում: Եթե կա նման խմբավորում, ապա միայն Հայոց սահմանին՝ 18-20 տարեկան զինվորից առաջ կանգնած, ոչ թե Երևանի կենտրոնում:
2. Չեմ ընդունում բարեգործական այն ակցիաները, որոնցով սնունդ, հագուստ և այլ իրեր են հավաքվում սահմանամերձ գյուղերի բնակիչների համար: Շատ ավելի լավ կլինի հենց այդ սահմանամերձ գյուղերի բնակիչներից հավաքել գյուղ. տնտ. ապրանքը և մայրաքաղաքում տոնավաճառ կազմակերպել ու վաճառել. համոզված եմ՝ շատ ավելի լավ ու օգտակար գործ կլինի:
3. Չեմ ընդունում ցանկացած գրանտ, դա կտրվի պետությանը, թե շարքային քաղաքացուն, ես դա չեմ ընդունում, ավելի լավ է պարտք վերցնել, քան գրանտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել