Երեկ աչքովս ընկավ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցը։ Թեպետ ՀԱԿ անդամ է, բայց իմ կարծիքով բավականին սթափ՝ առանց անիմաստ հուզականության, հարցազրույց էր։ Այսօր նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարցազրույցը կարդացի, էլի նորմալ էր։ Ինչ ուզում եք ասեք. բանակային քննարկումներում լաչառությունն անթույլատրելի է և թեմայով պիտի զբաղվեն մարդիկ, որ հասկանում են ոլորտից։ Կապ չունի՝ խոսողը ծառայել է, թե ոչ. եթե գլուխ չի հանում ոլորտից, չի էլ ցանկանում իսկապես խորանալ և իր միակ փաստարկները «մոր արցունքներները» կամ «զինվորի գլխից պիտի մազ չպակասին» է, ապա «նաֆիգ» այդպիսի ակտիվիստներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել