Մարդիկ բողոքում են անմակարդակությունից, տգիտությունից, սակայն երբ լինում են որակով հաղորդումներ կամ կայքերում տեղադրված են լինում հիանալի նյութեր, դրանք գրեթե դիտումներ չեն ունենում: Երբ տաղանդավոր մեկի ելույթն է լուսաբանվում, նա չի ունենում նույն դիտումների քանակը, որքան ռեալիզմից դուրս մնացած մեկի ելույթը:
Հիմա մարդկանց չի հետաքրքրում գրականությունը, իրական արվեստը... Եվ այստեղ տեղին է ասել՝ երբ գռեհկությունը և անմակարդակությունը դառնում են կուռք, արվեստը խեղճանում և մեկուսանում է:

Սակայն մենք ունենք նաև հիանալի երիտասարդություն, որ կրթված և զարգացած է ու բնավ ցանկություն չունի խեղդվել այս ճահճի մեջ: Համատարած անգրագիտության է տիրում, ինչի արդյունքում ձևավորվել և ձևավորվում է ագրեսիվ և տգետ երիտասրդություն: Մուտանտներին ղեկավարելը հեշտ է, ու դա հասկացել են նաև մեր չուզողները, որոնք հիանալի են կատարում իրենց ազգակործան պարտականությունները:
Եվ ամենագլխավոր հարցը, որը հուզում է բոլորին՝ արդյոք կարո՞ղ է բուժվել երկիրը, թե՞ դատապարտված է... Հուսանք՝ առաջին տարբերակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել