Մենք՝ հայերս, շատ արագ ենք կողմնորոշվում, և հիմա գնալով շատանում են Ռուսաստանի Դաշնության պետհամարանիշներով ավտոմեքենաները: Ռուսական պետհամարանիշով մեքենաների վարորդները հիմնականում լկտի են, վարում են արագ, սլալոմիստի նման ու չեն վախենում արագաչափերի «ֆոտոսեսիաներից»… Սա մտահոգիչ է, հնարավոր է չարաշահեն, ստեղծեն վթարային իրավիճակներ ու հսկողությունից դուրս մնան:
Հնարամիտ ազգ ենք, չափից ավել հնարամիտ ու, ցավոք, օրենքն ու կարգ ու կանոնը շրջանցող…Դա արդեն մեր արյան մեջ է, դարձել է սովորական, նույնիսկ գլուխ գովալու նման մի բան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել