Հիսուս կանչեց տասներկու աշակերտներին և նրանց զորություն ու իշխանություն տվեց բոլոր չար ոգիները հանելու և հիվանդությունները բժշկելու: Ապա ուղարկեց նրանց, որ քարոզեն Աստծու արքայությունն ու բժշկեն հիվանդներին: Եվ նրանց ասաց.
-Ճանապարհի համար ձեզ հետ ոչ մի բան մի՛ վերցրեք. ո՛չ գավազան, ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ. ավելորդ հագուստ մի՛ ունեցեք: Որ տունը որ մտնեք, այնտե՛ղ իջևանեցեք, մինչև որ մեկնեք այնտեղից: Իսկ երբ դուրս ելնեք այն քաղաքից, որի բնակիչները ձեզ չեն ընդունել, թա՛փ տվեք ձեր ոտքերի փոշին՝ որպես վկայություն նրանց դեմ:

(Ղուկասի ավետարան 9:1-5)

Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով. նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք: Բոլորի հանդեպ ազնի՛վ եղեք: Շուտով գալիս է Տերը: Թող որևէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղոթքների և աղաչանքների մեջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեցեք այն, ինչի կարիքն եք զգում, և այն ժամանակ Աստծու խաղաղությունը, որ մտքով հնարավոր չէ հասկանալ, խաղաղ կպահի ձեր սրտերն ու մտքերը, որոնք միացած են Հիսուս Քրիստոսին:
(Պողոս առաքյալի նամակը փիլիպպեցիներին 4:4-7)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել