Ռուս֊թուրքական առճակատումն իսկական տոն է դարձել Հունաստանի համար։ Մարդիկ հյուրանոցային տնտեսություններն են թարմացնում, պատրաստվում տուրիստական մեծ հոսքեր ընդունելուն։ Հույների ուրախությունը հասկանալի է։ Դժվար կեցության մեջ հայտնված հունական տնտեսությունը նման հոսքերի կարիք շատ ունի։

Բայց այդ, տոնը կարող է նաև Հայաստան գալ։ Վերջերս ինչ֊որ տեղ կարդացի, որ Ռուսաստանից Հայաստան եկող տուրիստների թիվը տարեցտարի ավելանում է։ Հիմա եկող տարում այդ հաջողությունը բազմապատկելու ռեալ շանս կա։ Կարծում եմ՝ համապատասխան պետական մարմիններն աշխատելու մեծ դաշտ ստացան։ Բայց այդ գործին կարող ենք օգտակար լինել նաև մենք բոլորս։ Հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Պետք է ձեռք ձեռքի տալ և մեր երկրի մասին հնարավորինս շատ դրական կոնտենտ ստեղծել ու տարածել համացանցում։ Ցանկալի է ռուսերեն և անգլերեն լեզվով։ Վստահ եմ՝ արդյունքը երկար սպասել չի տա։ Ի՞նչ կասեք, չսկսե՞նք)))):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել