Բոլորս էլ լավ գիտենք, որ գազավորված ըմպելիքները վնասակար են առողջությանը։ Արդյո՞ք դա ճշմարտություն է, թե՞ գազավորված ըմպելիք արտադրողների հակառակորդների՝ մոլորության մեջ գցող հերթական լուրերն են։ Հոդվածում մանրամասն նկարագրվում է, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ գազավորված ըմպելիք օգտագործելուց հետո։ Խմե՞լ, թե՞ չխմել. Ձեր ընտրությունն է.

page_5286

Օգտագործումից 10 րոպե հետո

Շաքարը, որը պարունակվում է գազավորված ըմպելիքի մեկ բաժակում, կարող է օրգանիզմում իսկական պատերազմի պատճառ դառնալ։ Բացի դրանից, օրթոֆոսֆորական թթուն վատ է ազդում ստամոքսի վրա, և ուժեղացնում է շաքարի ազդեցությունը։

20 րոպե հետո

Արյան մեջ տեղի է ունենում ինսուլինի կտրուկ բարձրացում։

40 րոպե հետո

Կոֆեինն ամբողջությամբ ներծծվում է արյան մեջ։ Աչքերի բիբերը լայնանում են։ Բարձրանում է արյան ճնշումը, մեծանում է արյան հոսքը։ Արգելափակվում են ադենոզինային ռեցեպտորները՝ այդպիսով կանխելով քնոտությունը։

45 րոպե հետո

Օրգանիզմում բարձրանում է դոֆամինի մակարդակը, որը խթանում է ուղեղի հաճույքի համար պատասխանատու կենտրոնը։ Առաջ է գալիս ռեակցիա, որը նման է հերոինի առաջացրած ռեակցիային։

1 ժամ հետո

Օրթոֆոսֆորական թթուն աղեստամոքսային համակարգում արգելափակում է կալցիումը, մագնեզիումը և ցինկը։ Իսկ դա ծանրաբեռնում է նյութափոխանակությունը։ Կալցիումի ավելցուկը դուրս է գալիս մեզի հետ։

1 ժամ և ավելի հետո

«Բեմ է բարձրանում» ըմպելիքի միզամուղ էֆեկտը։ Օրգանիզմից դուրս են մղվում կալցիումը, ցինկը և մագնեզիումը, որոնք համարվում են ոսկորային հյուսվածքի բաղադրիչ։ Այդ ընթացքում մարդը դառնում է դյուրագրգիռ։ Դուրս է մղվում նաև օրգանիզմում առկա բավական մեծ քանակությամբ ջուր։

Գազավորված ըմպելիքների բաղադրությունը

Մեր շուկայում առկա գազավորված ըմպելիքների բաղադրության մեջ են մտնում հետևյալ նյութերը.

Բենզոլ

Վիտամին C-ի հետ փոխազդելով՝ արտադրվում է բենզոլ, որն օժտված է թունավոր հատկություններով։ Բենզոլը նաև նպաստում է տարբեր տեսակի ուռուծքների առաջացմանը։

Կոֆեին

Այս բաղադրիչի մեծ քանակությունը մեծացնում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Բացի դրանից, կոֆեինը միանում է այլ միացությունների հետ և դուրս է մղում օրգանիզմից կալցիումը։ Դա խթանում է միզաքարային հիվանդությունների առաջացումը։

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել