Հետաքրքիր իրավիճակ է, Ծառուկայնը, հրաժարվելով առաջադրվել, «օդի մեջ» կախված թողեց փոփոխություններ ցանկացող քաղաքացիների մի ստվար զանգված: Ի՞նչ են անելու այդ քաղաքացիները՝ ընտրելու են Սերժի՞ն, թե՞ ընտրելու են մի որևէ ընդդիմադիր թեքնածու, դա իհարկե իրենց գործն է: Սակայն ամեն դեպքում Ծառուկյանը մինիմում պետք է հանդես գա հայտարարությամբ, որով կոչ կանի իր կուսակցությանը ձայն տվողներին կատարել իրենց ընտրությունը իրենց խղճով: Մաքսիմում կոչ անի չընտրել Սերժին և իրենց ձայնը տալ ընդդիմությանը, քանի որ ամեն դեպքում Ծառուկյանին ձայն տվողները եղել են փոփոխություններ ցանկացող մարդիկ, որոնք իրենց ձայնը չեն տվել Սերժին ու ՀՀԿ-ին, որովհետև չեն հավատում, որ Սերժը կհավատա ու կփոխվի: Կապրենք՝ կտեսնենք ինչ եղավ և ինչի համար, ամեն դեպքում եթե չլինի երկրորդ տարբերակը, ապա Ծառուկյանի ապագան որպես քաղաքական գործիչ և կուսակցության առաջնորդ մեծ վտանգի տակ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել