Մի օր Տարա Թեյլորը Facebook-ում հրապարակեց իր 3-ամյա դստեր՝ Ռայլիի նկարը: Նա աղջնակին նոր սանրվածք էր արել և ցանկացել էր կիսվել դրանով: Բայց նրա ընկերներից ոմանք նկարում մի բան էին նկատել. երեխայի ձախ աչքը փայլում էր: Տարան մտածում էր, որ ուղղակի լույս էր ընկել աչքին, բայց նրա ընկերները համոզեցին նրան, որ ինչ-որ բան այնպես չէ:

kak-foto-opublikovannoe-na-fejsbuk-spaslo-zhizn-malenkoj-devochke_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

Մեկնաբանություն նկարին. «Լսիր, ես համոզված եմ, որ ոչ մի սարսափելի բան չկա: Հնարավոր է, որ լույսն է այդպես ընկել: Բայց Ռայլիի աչքը տարօրինակ է փայլում, միգուցե ամեն դեպքում արժե՞ ցույց տալ մասնագետին»:

kak-foto-opublikovannoe-na-fejsbuk-spaslo-zhizn-malenkoj-devochke_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Հաջորդ օրը մայրը տարավ աղջկան ակնաբույժի մոտ: Ռայլիի մոտ ախտորոշեցին Կոատսի հիվանդություն, հազվադեպ հիվանդություն, որը կարող է հանգեցնել տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստի: Հիվանդության բնորոշ ախտանիշներից մեկն աչքի «փայլելն» է: Եթե այդպիսի փայլ է լինում կույրերի մոտ, դա կարող է քաղցկեղի նախանշան լինել:

kak-foto-opublikovannoe-na-fejsbuk-spaslo-zhizn-malenkoj-devochke_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Հիվանդանոցի բժիշկը, որտեղ բուժվում է աղջնակը, ասում է, որ երեխաների մոտ կարևոր է շատ շուտ հայտնաբերել այդ հիվանդությունը: Քանի որ Ռայլին երեք տարեկան է, նրա հնարավորությունները մեծ են ու շատ: Ամենավատն այն է, երբ արդեն երեխան մոտենում է մայրիկին և ասում է. «Մայրիկ, ես ձախ աչքով չեմ տեսնում»: Տարան գաղափար չունի, թե որտեղից է աղջկա մոտ այդ խնդիրն առաջացել: Նա հեռուստացույցին մոտ չի նստում: Ռայլին զբաղվում է մարմնամարզությամբ և լավ գլուխ է հանում բոլոր առաջադրված վարժություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել