http://takprosto.cc/wp-content/uploads/k/kak-prigotovit-kuricu-gril/4.jpgՊատրաստել տանը հավի խորոված (գրիլ) կարող է յուրաքանչյուրը: Եվ տնական ձևով պատրաստած հավից ավելի համեղ բան չկա։ Կա հնարավորություն ընտրել սիրելի համեմունքները և կարմրացնել հավը, որքան ցանկանում եք:

Հավի խորոված (գրիլ) պատրաստում են տարբեր եղանակներով. ջեռոցի մեջ, խորովածի շամփուրների վրա և նույնիսկ գարեջրի շշի վրա: Միկրոալիքային վառարանում պատրաստելու հնարավորություն էլ կա:

Ձեզ ենք առաջարկում պատրաստել հավը կաթսայում՝ օգտագործելով մեկ հնարամիտ միջոց: Շատ հեշտ պատրաստվող, բայց միաժամանակ շատ համեղ ուտեստ է ստացվում:

Ինչպես խորոված (գրիլ) հավ պատրաստել

1. Սկզբում մարինացրեք հավը՝ օգտագործելով ձեր սիրած համեմունքները: Սուր դանակով մի քանի կտրվածքներ արեք, որպեսզի համեմունքները տարածվեն և համ տան մսին:

http://takprosto.cc/wp-content/uploads/k/kak-prigotovit-kuricu-gril/1.jpg

Մի քանի պճեղ սխտոր մանրացրեք, խառնեք այն բուսայուղի, կարմիր և սև պղպեղների, ուրցի, համեմի, չորացրած մաղադանոսի և սամիթի հետ: Քսեք այս զանգվածը հավի վրա, նաև կաշվի տակ:

2. Փայլաթիթեղից պատրաստեք 5-6 հատ գնդիկներ և դրեք այն կաթսայի ներքևի հատվածում (կաթսայի հատակին): Գնդիկները կօգնեն, որ հավը հակասարաչափ տապակվի, և պառ-գրիլի ազդեցություն կստեղծվի:

http://takprosto.cc/wp-content/uploads/k/kak-prigotovit-kuricu-gril/2.jpg

3. Դրեք հավը ալյումինե գնդիկների վրա: Պատրաստեք ուտեստը շատ ցածր կրակի վրա: Հավի գրիլը պատրաստ կլինի 3-4 ժամից՝ կախված հավի չափսից: Երկար ժամանակ է պահանջում, բայց տապակվում է հավասարաչափ և համով չի զիջում գնված հավի գրիլին:

http://takprosto.cc/wp-content/uploads/k/kak-prigotovit-kuricu-gril/3.jpg

Սա հավի պատրաստման իմ ամենասիրելի ձևն է: Փորձեք այսպես պատրաստել մեկ անգամ և այլևս չեք ցանկանա գնել հավի գրիլ։ Տնականն ավելի համեղ է: 

http://takprosto.cc/wp-content/uploads/k/kak-prigotovit-kuricu-gril/4.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել