Tert.am–ը գրում է.

The Independent-ը հայտնում է, որ հրապարակվել է մասոնների անուններ պարունակող գաղտնի ցուցակը, որից պարզ է դարձել, որ մի շարք հայտնի մարդիկ ևս իրականում մասոններ են եղել:

Նոր հայտնի դարձած մասոններից նշվում են բրիտանացի հռչակավոր հեղինակ Օսքար Ուայլդը (լուսանկարում), Մաուգլիի մասին պատումների հեղինակ Ռեդյարդ Քիփլինգը, այնպիսի ազդեցիկ բրիտանացի գործիչներ, ինչպիսիք են Ուելինգթոնի դուքսը, լորդ Քիթչները և այլք:

Այս ցուցակում է եղել անգամ հայտնի մոլագար Ջեք Փորոտիք Թափողը. ըստ աղբյուրի՝ նրան այդպես էլ չեն հայտնաբերել, քանի որ ևս մասոնների շարքից է եղել:

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ մասոնական հետք է հայտնաբերվել «Տիտանիկի» գործում:

Ընդհանուր առմամբ` նոր հրապարակված ցուցակում 2 մլն մասոնի անուն կա:

Այլ մասոնների թվում են Ուինսթոն Չերչիլը, Բրիտանիայի թագավորներ Էդուարդ 6-րդը, Էդուարդը 7-րդը, գիտնականներ Էդուարդ Ջեները, Ալեքսանդր Ֆլեմինգը, գործարար Հարի Սելֆրիջը և այլք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել