Գրիշա Աղախանյանի ու Սոս Ջանիբեկյանի ներկայությունն արդեն իսկ ինձ դրդում է չնայել «Որոգայթ» գ/ֆ-ն։ Չեմ հասկանում ախր՝ մարդ ո՞նց կարող է «Որոգայթ» ֆիլմում ընտրել էս երկու դերասաններին։ Վաբշե իրանցը չի է։

Գրիշա Աղախանյան... Ախր էս տղեն իրա բոլոր դերերը միանման է խաղում, բոլոր դերերում միանման է խոսում ու միանման պահվածք է ցուցաբերում ու, իհարկե, «աստղով» դերասան չի։

Սոս Ջանիբեկյան. հիրավի տաղանդավոր մարդու տաղանդավոր «ժառանգորդ», բայց ոչ էս դեպքում։ Չեմ հասկանում՝ Սոսից բացի ուրիշ դերասան էլ չկա՞. միաժամանակ էս տղեն խաղում ա մի սիթքոմում թեթևսոլիկի դեր, մի գ/ֆ-ում հարսանիք կազմակերպող անլուրջ մարդու դեր, ու էդ նույն ժամանակահատվածում հեռուստադիտողին հրամցնում են նրան՝ որպես գողական աշխարհի գլխավոր ներկայացուցչի «աջ» ձեռ։ Ախր ո՞նց, ո՞նց կարաք էդ տիպի փորձել հեռուստադիտողին քցել. հասկացանք, ինքը տաղանդավոր ա, բայց դա չի նշանակում, որ հեռուստադիտողը կարա կամ պատրաստ է նույն ժամանակահատվածում 3 տարբեր մարդու դիտարկի ու դրանից հաճույք ստանա։

Ես մեծ հաճույքով կցանկանայի «Որոգայթ» գ/ֆ-ն նայել, ֆիլմ, որն առաջին անգամ ինչ-որ Հոլիվուդյան մոտիվներով է նկարահանվել, ու որի սերիալը մեծ հետաքրքրությամբ նայում էի, բայց էն փաստը, որ ինձ համար անտաղանդ Գրիշա Աղախանյանն ա խաղում ու միաժամանակ տարբեր ֆիլմերում իրարից տարբեր ու հակասական դերեր կերտող Սոս Ջանիբեկյանը, ինձ մոտ վերջնականապես «սպանեց» ֆիլմը նայելու ցանկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել