Թուրքիայի բավական ագրեսիվացած վարչապետ Ա.Դավութօղլուն, ով այդ պաշտոնին նշանակվեց միայն նրա համար, որ միշտ խոնարհ ծառայի նման ենթարկվի ֆյուրեր Էրդողանին, բավական ակտիվացել է... Ու ակտիվացել է արտահերթ ընտրություններում տարած «հաղթանակից» հետո... Մոխրագույն Դավութօղլուն, ով Էրդողանի կողքին երբեք չի երևացել, երեկ հայտարարեց, որ հենց ինքն է հրամայել կործանել ռուսական ռազմական օդանավը... Իսկ այսօր էլ, մոռանալով իր դարդերի մասին, կրկին վերհիշել է «օկուպացված տարածքների» մասին ու TRT Haber-ին հայտարարել. «Թուրքիան ամեն ինչ անելու է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն... Ու մենք ջանքեր կներդնենք, որ բարելավենք հայ-ադրբեջանական հարաբերությունները»...
Ամբոխավարության բարձրագույն վարպետ Դավութօղլուն այս իր բարբաջանք-կրակոցով ցանկացել է մի քանի նապաստակ խփել. 1.Նա ուղղակի ցույց է տալիս բոլորին, որ Անկարայի համար Սիրիայի օդային տարածքում երեկ տեղի ունեցածը մեծ խնդիր չէ, և նա, լինելով «ճնշված» մահմեդականների օմբուդսմեն, շարունակում է զբաղվել Ադրբեջանի «կորուսյալ» հողերի հարցով... 2.Դավութօղլուն բոլորին և հատկապես Մոսկվային և Երևանին հասկացնում է, որ Բաքվի լռությունը ռուս-թուրքական հարաբերություններում ստեղծված ճգնաժամի հետևանքով ոչ ոք չօգտագործի իր օգտին՝ փորձելով սեպ խրել Անկարայի և Բաքվի միջև... Ընդհակառակը, այս հայտարարությամբ Դավութօղլուն ապացուցում է, որ Բաքվի լռությունը համաձայնեցված է Թուրքիայի իշխանությունների հետ՝ զերծ պահելու Ադրբեջանին «վայրենի» Պուտինի արձագանքից... 3.Թուրքիայի վարչապետը հասկացնել է տալիս, որ Անկարա-Մոսկվա պայքարում հաշիվը 1-0 է՝ հօգուտ թուրքերի, և տարածաշրջանում նա չի զիջելու Մոսկվային ոչ մի հարցում, այդ թվում նաև Արցախյան հիմնախնդրի լուծման գործում... 4.Դավութօղլուն իր այս հայտարարությամբ ակամայից մեղադրում է Մոսկվային հայ-ազերիական հարաբերությունները փչացնելու համար և գտնում է, որ Բաքվի և Երևանի հարաբերությունները միայն ինքը կարող է նորմալացնել... 5.Իսկ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ Դավութօղլուն «օկուպացված տարածքների» մասին այս պահին խոսելով՝ ուղղակի ծաղրում է Ռուսատանին...
Հ.Գ. Շատ հետաքրքիր է, որ «օկուպացված տարածքների» մասին բարբաջելիս Դավութօղլուն չի նշել Արցախը... Կամ նա Արցախն էլ է համարում «օկուպացված տարածք», կամ էլ միտումնավոր չի նշել, որ հետագայում հայտարարի, որ «օկուպացված տարածքները» Արցախը շրջապատող հողերն են... Երկու դեպքում էլ Դավութօղլուի հայտարարությունը հակահայկական է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ թուրքի նման անպատկառ ու պնդերես ազգ չկա. Երևանն արդեն երկու տասնամյակ Անկարային ցույց է տալիս իր տեղը՝ հայտարարելով, որ Թուրքիան չի կարող միջնորդ լինել Արցախի և Ադրբեջանի միջև, այդքան թուրքերն իրենց դնում են հիմարի տեղ և ավելի շատ խոսում իրենց դերի մասին Արցախի հիմնախնդրի լուծման գործում... Ինչպես ասում են. «Դռնից դուրս ես անում՝ լուսամուտից է մտնում...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել