ՀՀ կառավարության աշխատակազմի և «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի միջև հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրով Կառավարությունը ձեռք է բերել երկու «Հյունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենա:
Մեքենաները 2013 թվականի արտադրության են, ժողովրդի լեզվով ասած՝ «յուղը վրան»: Կառավարությունը այս «համեստ» ձեռքբերման համար ծախսել է ընդամենը 14.580.000 դրամ: Ու սա այն դեպքում, երբ օրերս հաստատված «տխրահռչակ» բյուջեի քննարկմանը Կառավարության գլուխը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շատ հանգիստ հայտարարեց, որ ոչ աշխատավարձը, ոչ էլ թոշակը չի բարձրանալու:
Ի՞նչ է դուրս գալիս՝ Կառավարությունն իր՝ առանց այն էլ շքեղ ավտոպարկը համալրելու համար ունի գումար, իսկ աշխատավարձերի ու թոշակների բարձրացման համար՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել