Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 8 հատ (խաշած)
- ձու - 4 հատ (խաշած)
- պանիր քերած - 100գր
- վարունգ մարինացված - 4 հատ
- մանանեխ - 4ճ/գդ
- մայոնեզ - 300մլ
- սոխ կանաչ - 5 հատ
- պղպեղ կարմիր - 1/2թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Ճզմում ենք խաշած կարտոֆիլն ու սարքում պյուրե, ապա ավելացնում ենք քերած պանիրն ու խառնում:
- Կտրատում ենք խորանարդիկներով խաշած ձուն, մարինացված վարունգը և խառնում պյուրեի զանգվածի հետ:
- Ապա վրան լցնում ենք մայոնեզը (որը կարող եք պատրաստել ինքնուրույն), մանանեխը, մանր կտրատված կանաչ սոխը, կարմիր պղպեղն ու աղը և խառնում:
- Թողնում ենք, որ աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում:
Մատուցելիս զարդարեք կարտոֆիլային աղցանը խաշած ձվի շերտերով:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B2%D6%81%D5%A1%D5%B6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել