Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում քննարկել  է Թուրքիայի հարձակումը ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի վրա` մատնանշելով  թռիչքների մասին ռուս-ամերիկյան հուշագրի խախտումը:

ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Գերատեսչությունից նշել են, որ Քերին ցավակցություն է հայտնել Թուրքիայի կողմից Սու-24-ի կործանման կապակցությամբ, ինչպես նաև կոչ արել Լավրովին հանգստություն պահպանել Թուրքիայի հետ հարաբերություններում տվյալ միջադեպից հետո:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Սու-24-ի կործանումը, ամենայն հավանականությամբ, ծրագրված  քայլ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել