Ռուսական նույն քաղաքական, փորձագիտական ու պաշտոնական դեմքերը, որոնք այսօր իրենց ինքնաթիռը ոչնչացնելու Թուրքիայի քայլի տակ տեսնում են հարված թիկունքից, դեմքի սառը արտահայտությամբ ու մի առանձին ցինիկությամբ պատասխանում էին, թե Ադրբեջանին զենք տրամադրելը բիզնես է ու ոչ մի կապ չունի Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային պարտավորությունների հետ: Փաստորեն, Թուրքիան հիմա Ռուսաստանի հետ խոսում է բիզնեսի լեզվով: Եվ այս տրամաբանությամբ ռուսները նրանից նեղանալու առիթ չպետք է ունենային: Ի վերջո, Անկարան հիմա էլ հայտարարում է, թե Ռուսաստանի դեմ ոչինչ չունի: Որովհետև ի՞նչ տարբերություն` Ռուսաստանի՞ ինքնաթիռն է ոչնչացվում դաշնակից համարվող երկրի` Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից, թե՞ դաշնակից համարվող երկրի` Հայաստանի թշնամուն` Ադրբեջանին տրամադրված զենիթահրթիռային համակարգը: Էությունը և ողբերգական հետևանքը նույն է:

Ռուսաստանը, փաստորեն, այս ծանր գինը ստիպված է վճարել հենց նման հիվանդ ընկալումներով առաջնորդվելու համար: Թուրքիան նրան հասկացրեց այն, ինչ մարդկային ու բանական լեզվով ոչ մի կերպ չէր կարողանում հասկացնել Հայաստանի հանրությունը:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել