Tert.am-ը գրում է.

Երևանի Նորք–Մարաշում զինված խմբավորմանվնասազերծումից հետո Գյումրիում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացում՝ մասնավորապես ստուգվում են մեքենաները: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության կապերի և լրատվության վարչությունից:

Հարցին, թե մյուս քաղաքներում ևս նման ծառայություն է իրականացվում, պատասխանեցին. «ՀՀ ոստիկանությունը աշխատում է Հայաստանի Հանրապետության տարածքում»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության կապերի և լրատվության վարչությունից նաև նշեցին, որ ժամանակ առ ժամանակ ոստիկանության կողմից իրականացվում է նման ծառայություն, ինչը սովորական երևույթ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Երևանում ևս իրականացվում է ուժեղացված ծառայություն, ոստիկանները մասնավորապես կանգնեցնում են մեքենաները ստուգում մեքենայի բեռնախցիկը, ինչպես նաև ուղևորներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել