Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին երեկ «Վլադիմիր Սոլովյովի հետ երեկոն» հեռուստահաղորդման եթերում խոսել է Թուրքիայի կողմից Սու-24 ինքնաթիռի խոցման մասին, նշել է, որ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի «շունն է», միշտ էլ ատել է ռուսներին։

«Թուրքիայի հարցերը լուծել է պետք, սակայն դա պետք է անել այլոց ձեռքերով: Հայերն ատում են թուրքերին, և եթե մենք թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, սիրով դա կանեն: Հայերը դա արդեն արած կլինեին 1918 թվականին, սակայն այդ ժամանակ Ռուսաստանը չօգնեց հայերին»,- ասել է Ժիրինովսկին:

Նա նաև խոսել է քրդերին աջակցելու անհրաժեշտության մասին և նշել է, որ պետք է ճանաչել 20 մլն-անոց քուրդ ժողովրդի անկախությունը, իսկ նրանց մայրաքաղաքն արդեն հայտնի է՝ կլինի Դիարբեքիրը:

«Այդկերպ Արևելյան Անատոլիան կդադարի գոյություն ունենալ որպես այդպիսին, իսկ արդյունքում մենք կունենանք անկախ Քուրդստան ու Մեծ Հայաստան»,-ասել է Ժիրինովսկին:

Ռուս գործիչը հիշեցրել է, որ թուրքերին չեն սիրում և նրանց Կիպրոսից վտարել են ուզում նաև հույները, խնդիրներ ունի նաև Բուլղարիան:

«Այժմ պետք է դադարեցնել տնտեսական հարաբերությունները, վտարել դեսպանին և օգնել հայերին ու քրդերին, որ սկսեն ազատագրել իրենց տարածքները»,- իր խոսքը եզրափակել է Ժիրինովսկին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել