Ամեն տարի, երբ կոչ եմ անում անթալիաներում հանգստանալու չգնալ և թշնամուն չհարստացնել, անգիր արած տեքստերով մարդիկ են հայտնվում ու «բացատրում են», որ անթալիաներում ծախսած մեր գումարները գրոշներ են, ու մեր չգնալով՝ Թուրքիային եսիմինչ վնաս չենք հասցնում: Հիմա չեմ ուզում անդրադառնալ դրան ու ի ցույց դնել հաշվարկները, թե մեր ծախսած գումարներով որքան զենք կարող են գնել ու դա մեր դեմ օգտագործել թուրքերը, այլ փոխարենն ուզում եմ ներկայացնել, թե ինչ է սպասում թուրքական տուրիզմին շատ մոտ ապագայում:)
Երեկ թուրքերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռ խփվեց Թուրքիայի սահմանին կամ սահմանում, որն այդքան էլ էական չի, քանի որ, ըստ թուրքերի իսկ ներկայացրած քարտեզի, ինքնաթիռն այդ 1 կիլոմետրն անցած կլիներ հաշված վայրկյանների ընթացքում և ուղղակի չէին հասցնի 5 րոպեում 10 անգամ զգուշացնել, ինչպես իրենք են պնդում, իսկ ինքնաթիռն այդ պահին մարտական գործողություն վստահաբար չի իրականացրել, քանի որ գտնվելիս է եղել 6000 մետր բարձրության վրա: Սրանք հարցեր են, որոնց դեռ Թուրքիան պետք է պատասխանի, բայց Ռուսաստանի պատասխանից միանշանակ Թուրքիան կրելու է նաև նյութական զգալի վնասներ, ես կասեի՝ ահռելի վնասներ;))
Գաղտնիք չի, որ ռուսներն ամենաշատ ճանապարհորդող և ամենից շատ ծախսող ազգն են աշխարհում, և Թուրքիայում հանգստացողների ընդհանուր թվի մոտ 20 տոկոսը կազմում են ռուսները: Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն և Ростуризм-ը հանդես եկան հայտարարությամբ, որով ոչ միայն կոչ արեցին իրենց քաղաքացիներին հրաժարվել Թուրքիայում հանգստից՝ պատճառաբանելով դա Թուրքիայի ահաբեկիչների առկայությամբ, այլ նաև «պարտադրեցին» ռուսական բոլոր տուր օպերատորներին վերադարձնել կամ փոխարինել այն ուղեգրերը, որոնք արդեն գնվել էին նախօրոք Թուրքիա մեկնելու համար: 
Թվերի լեզվով ասած, օրինակ, այս պահին Թուրքիայում գտնվում է մոտ 10.000 ռուս զբոսաշրջիկ, այսինքն՝ ամսվա կտրվածքով առնվազն 200.000 զբոսաշրջիկների մի կամ զգալի մասի կորստի մասին է գնում խոսքը: 
Իսկ եթե նույնը շարունակվի, և հաջորդ տարի, ասենք, հունիսին, երբ Թուրքիա հանգստի է մեկնում մոտ 1 մլն ռուս զբոսաշրջիկ, ասենք՝ 30 տոկոսը, հրաժարվեն Թուրքիայում հանգստից, որոնցից յուրաքանչյուրը, ենթադրենք, 500 դոլար կծախսեր Թուրքիայում, ապա ստացվում է, որ դրա հետևանքով մեկ ամսում Թուրքիան կկորցնի 300.000 * 500 = 150.000.000 դոլար։

Հ.Գ. Չի խանգարի, որ մենք, անկախ ամեն ինչից, դադարենք հանգստանալ մեր թշնամի երկրում ու գնել թուրքական ապրանքներ՝ դրանով զինելով նրա բանակը, որը վաղը կամ գուցե անգամ այսօր կիրառելու է մեր իսկ փողերով գնված զենքը մեր դեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել