Երեկ ամբողջ օրը խոսվեց այն մասին, որ ռուսներն այլևս չեն գնա Անթալիա հանգստանալու, և այդ երկրի տուրիզմը կմեռնի: Իրականում, սակայն, Թուրքիան մեղմ ասած Եգիպտոս չէ, որտեղ ռուս զբոսաշրջիկները 75-80 տոկոսն են կազմում ամբողջ տուրիստական շուկայի: Ամեն տարի միջինը 33-35մլն զբոսաշրջիկ է գնում Թուրքիա, որոնց շուրջ 11%-ն են կազմում ռուսները: 2014թ.-ին, օրինակ, Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել է 3.5-3.6 մլն մարդ, ինչն ընդհանուր թվի շուրջ 11%-ն է: Համաձայնեք, որ ռուսական ինքնաթիռ խփելուց առաջ թուրքերը մեզանից լավ են հաշվարկել, թե ինչ կարող է հետևել այդ քայլին նաև տնտեսական իմաստով, հաշվի առնենք նաև այն, որ ոչ բոլոր ռուսները կլսեն իրենց կառավարության կոչն ու, այնուամենայնիվ, կգնան թուրքական հանգստավայրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել