Եթե երեկ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ այսօր ես գրելու եմ այս բառերը, առնվազն կժպտայի: Բայց ինչպես ասում են` ունենք այն, ինչ ունենք: Եվ ունենք հատուկ ծառայություններ, որոնց մասին կերազեն արևմտյան զարգացած շատ ու շատ երկրներ: Խորհուրդ կտաք պաթոսը դնել մի կողմ: Ամենևին: Այստեղ պաթոս ընդհանրապես չկա: Այս պարզ մտքին հանգում ես՝ նույնքան պարզ համեմատությունից ելնելով: Մեր ԱԱԾ-ն, ի տարբերություն այլ, զարգացած երկրների հատուկ ծառայությունների, չի գործում այն ժամանակ, երբ, Աստված մի արասցե, տարբեր երկրների մեր դեսպանատների առջև սկսում են մոմեր վառել: Մենք կանխարգելում ենք: Եվ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԱՅԴ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ: Ուժային կառույցների պարագայում սովորաբար ընդունված չէ դրականի մասին այսպես բարձրաձայնել: Միայն բացթողումների պարագայում է դա արվում: Միգուցե դա ճիշտ է, բայց կան բացառություններ: Եվ սա ԱՅԴ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է: Եթե այդպես չեք կարծում, նայեք տարբեր երկրներում իրականացված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ տեսանյութերը, տեսեք, թե ԻՆՉԻՑ ԵՆՔ ՄԵՆՔ ԽՈՒՍԱՓԵԼ, և ամեն ինչ տեղը կընկնի:

P.S. Մի քանի տարի առաջ մի տեսանյութ էի դիտում, որտեղ ներկայացված էր տարբեր երկրների հատուկ նշանակության ջոկատների «պրոֆեսիոնալիզմը»: Այնտեղ կարծեմ Սաուդյան Արաբիայի հատուկջոկատայինը, տևական ժամանակ ինքնաձիգով հարվածելով, փորձում է կոտրել ինքնաթիռի պատուհանը: Այն ժամանակ ժպտալուց հետո մտքովս անցավ, որ միգուցե մեզ մոտ էլ է դա հնարավոր: Փաստորեն, սխալվում էի, հնարավոր չէ: ԱԱԾ ունենք, աշխարհը չունի!!!!!!!!!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել