Երևանի Նորք–Մարաշում զինված 10 քաղաքացիների բացահայտումից հետո Նորք–Մարաշի 9-րդ փողոցում՝ 73-րդ տան մոտ, Ոստիկանությունը փակել է ճանապարհը։ Այս մասին հաղորդում է Նոր Նորքում գտնվող Tert.am–ի թղթակիցը:

Այնտեղ հավաքված լրագրողներին թույլ չեն տալիս լուսանկարել, տեսանկարահանել, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար լրագրողներին պատկան մարմինների ներկայացուցիչներն առաջարկել են սպասել ԱԱԾ լրատվության պատասխանատուին:

Ապահավության նկատառումներից ելնելով` կան նաև «Շտապ օգնության» մեքենաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել