Մի բան ասեմ ու կողք քաշվեմ։
Չի կարելի shamshyan.com կայքի լրագրողի գրած «Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում» պարբերությունից ենթադրություններ անել, տեռոր սարքել Հայաստանում ու արդեն մեկնաբանություններ տալ: 

Ուշադիր եղեք, պարբերությունը գրել է ձեր նման մի մարդ, որը ոչնչից տեղյակ չի, իսկ պարբերությունում պարզ ասվում ա՝ «Ֆոտոլրագրողի տեղեկություններով», իսկ դուք գիտե՞ք, թե ինչքան տեղեկություններ են լինում մեր լրատվականներում, որ իրականության հետ աղերս չեն ունենում: 
Խասյաթի համաձայն խուճապի մի՛ մատնվեք, մի քիչ համբերեք, հաստատ մի բան կիմանանք: 
Թե չէ Շամշյանը կարա շատ տեղեկություններ ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել