Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորումը, որը գործում է Սինայի թերակղզում, մեղավոր է ռուսական ուղևորատար Airbus A321 ինքնաթիռի կործանման և դրա բոլոր ուղևորների մահվան համար, գրում է kommersant.ru-ն։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Եգիպտոսի հետ «այդ չարիքի դեմ պայքարի գործում»։

«Շատ լավ գիտենք, թե ինչ սուր է ահաբեկչության խնդիրը Եգիպտոսի համար։ Անհանգստություն է առաջացնում այն, որ Սինայի թերակղզում արդեն մեկ տարի է՝ գործում է «Իսլամական պետություն» խմբավորման ճյուղը՝ այսպես կոչված «Վիլայաթ Սինայը», որոնց ձեռքերին հարյուրավոր անմեղ զոհերի արյունն է, ներառյալ նաև մեր համերկրացիների արյունը: Պատրաստ ենք սերտորեն համագործակցել այդ չարիքի դեմ պայքարում»,-  ասել է նա:

«Ռուսական ինքնաթիռի դեմ ահաբեկչությունը և Փարիզը, Բեյրութը, Անկարան պատած հարձակումների վերջին ալիքը, այլ երկրներում ահաբեկչությունների սպառնալիքները հաստատում են, որ ահաբեկչությունն իրենից վտանգ է ներկայացնում ոչ միայն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համար, այլև ողջ աշխարհի»,- նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին վթարի էր ենթարկվել Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել