Վանում բախումներ են եղել քրդերի և անվտանգության ուժերի միջև: Բախումների արդյունքում վիրավորվել է 5 քաղաքացի, որից երկուսը՝ կին:
Մարդին քաղաքում գիշերը կրկին անհանգիստ է եղել, այստեղ թուրքական բանակն օգտագործել է թունավոր գազ: Մարդինի հիվանդանոցը լցված է շնչառական այրվածքներ ունեցող հիվանդներով:
Նուսայբինում կրկին լարված է եղել գիշերը, բախումների արդյունքում զոհվել է PKK-ի երկու զինյալ, և վիրավորվել երեքը:
Իրավիճակը կրկին լարվել է Դիյարբեքիրի Սուր քաղաքում, այստեղ նույնպես բախումներ են գրանցվել, թուրքական բանակից զոհվել է մեկ զինծառայող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել