1. Ծնողները կարող են փոխարինել բոլորին, բայց նրանց ոչ ոք և երբեք փոխարինել չի կարող:

2. Նայիր շուրջբոլորդ և ամեն մի փոքր հաջողության հասնելու դեպքում շնորհակալ եղիր այդ հաղթանակի համար: 

3. Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը: 

4. Գնահատիր նրան, ում համար արժեք ես ներկայացնում:

5. Այս կյանքում ամենակարևորը քո ու հարազատներիդ առողջությունն է: Հոգատար եղեք նրանց հանդեպ: 

6. Հիշիր նրան, ով քեզ սիրում ու կարոտում է: 

7. Մարդը կյանքի մարգարիտն է, կյանքը տիեզերքի մարգարիտն է: 

8. Եթե Աստված ցանկանում է, որ դու երջանիկ լինես, նա տանում է քեզ դժվար ճանապարհով, քանի որ հեշտ ճանապարհներում երջանկություն չի լինում: 

9. Ամենագնահատելին, որը կարող է տղամարդը անել կնոջ համար, դարձնել նրան իր միակ սիրելին:

10. Ցավն այն է, երբ երեխան, ում մնացել է ապրելու հաշված օրեր, նկարում է կյանքը, որը նա չի տեսնելու:

11. Ուժը այն է, երբ հաշմանդամը ժպտում է այն մարդկանց աչքերին, ովքեր նրան չեն սիրում:

12. Գեղեցիկ է, երբ կույրը նկարում է արևը՝ իմանալով, թե այն ինչպիսին է, բայց չի տեսել արևի լույսը:

13. Հարգանքը այն է, երբ զինվորը իր կյանքը զոհում է օտար մարդկանց փոխարեն:

14. Երեխաների հետ անցկացրած ժամանակը այն ժամանակն է, որը երբեք չի կարելի համարել կորցրած:

15. Պետք է պահպանել հավատարմությունը: Հավատարմությունը խոսքին, ինքն իրեն: Հավատարմությունը չպետք է կույր լինի: 

16. Աշխարհի անհեթեթությունից գանգատվելու փոխարեն աշխատեք բարեփոխել այն անկյունը, ուր նետել է ձեզ ճակատագիրը: Հարկավոր է գործել և այնպես գործել, որ հաճույք ստանաս քո ստեղծածից:

17. Պետք է հավատալ կամքի ուժին: Իր նկատմամբ ավելորդ ներողամտություն ցուցաբերելով՝ մարդը ծուլանում է և վախենում. կամքի ուժով նա իրեն ստիպում է աշխատել խղճի մտոք և հերոսական արարքներ կատարել:

18. Սրբիր աչքերիդ արցունքներն առատ, հաճախ անկումով բարձրանում է մարդ:

Եթե ինչ-որ մի բան քեզ դուր չի գալիս կամ անհանգստացնում է, բայց իրականում շատ կարևոր է կյանքի համար, պետք է գիտակցես, որ շատերը նույնիսկ դա էլ չունես: Բերեմ օրինակներ.

1. Դու հաճախ ես սնվում, իսկ ոմանք մահանանում են սովից:
2. Դու զզվում ես այն բանից, որ քեզ ուղարկում են քնելու, իակ ոմանք նույնսիկ չեն երազում արթնանալու մասին:
3. Դու զզվել ես սովորելուց, իսկ ոմանք երազում են սովորելու մասին:
4. Դու խուսափում ես օգտակար սնունդ օգագործելուց, իսկ ոմանք հիվանդանում են վիտամինների պակասից:
5. Քո վրա բղավում են ծնողները, իսկ ոմանց` անարդար կյանքը զրկել է ծնողներից:
6. Դու ցանկանում էիր Ipad, բայց քեզ գնել են Iphone, իսկ ոմանք մտածում են, թե ինչպես գոյատևեն:
7. Դու մտածում ես, թե ինչպես անցկացնես ամառային արձակուրդները, իսկ ոմանք մտածում են, թե ինչպես գոյատևեն ամբողջ տարի:

Սիրով` Վիգեն Զարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել