Հեռուստացույց դիտելիս, որպես կանոն, չենք կենտրոնանում հաղորդավարի վրա, այլ լսում ենք այն, ինչ նա խոսում է։ Բայց, բարեբախտաբար, արտասահմանյան «Flip or Flop» հաղորդման հաղորդավար Տարեկ Էլ Մուսսային հեռուստադիտողներից մեկը` Ռայան Ռիդ անունով, բավական ուշադիր էր հետևում։ Հաղորդումներից մեկի ժամանակ նա Տարեկի պարանոցին տարօրինակ բան նկատեց և նրան անմիջապես էլեկտրոնային նամակով տեղեկացրեց այդ մասին։

coverpic_adesktop-1447881008

Ախտորոշումը Տարեկին ու կնոջն անակնկալի բերեց։ Երիտասարդի մոտ վահանագեղձի քաղցկեղ հայտնաբերեցին ու անմիջապես վիրահատեցին։

bdesktop-1447881006

Ցավոք, հիվանդությունն արդեն տարածվել էր, և Տարեկը ստիպված քիմիաթերապիայի կուրս պետք է անցնի։ Նրա առողջացման շանսերը բավական մեծ են` շնորհիվ Ռայան Ռիդի, ում հաջողվեց ավելի շուտ, առանց անալիզների ախտորոշել հիվանդությունը։ Ուշադիր հեռուստադիտողը հաղորդավարին ապրելու նոր հնարավորություն տվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել