Tert.am–ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական ռազմական օդուժն արդեն մի քանի օր է, ինչ գերինտենսիվ ռեժիմով պատժիչ ավիահարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Շատերին, իհարկե, հետաքրքիր է, թե որտեղ են իսլամիստ ահաբեկիչների դեմ ուղղված գործողությունները մշակվում ու նախապատրաստվում:

Բրիտանական The Daily Mail պարբերականը տվել է այս հարցի պատասխանը` հրապարակելով ուշագրավ լուսանկարներ, որոնցում պատկերված է հսկայական ռազմական սենյակ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այստեղ են Պուտինը, ՌԴ պաշտպանության նախարարը, նախագահի ռազմական խորհրդատուներն ու ոլորտի վերլուծաբանները քննարկում օպերացիաների բոլոր մանրամասները:

Սրահի տարբեր հատվածներում տեղադրված հսկայական էկրանների միջոցով հավաքվածները ծանոթանում են հակամարտության գոտում տեղի ունեցող ամենաթարմ զարգացումներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Կրեմլից ոչ հեռու գտնվող մի քանի միլիոն դոլար արժողությամբ սենյակ հասնելու համար բացի սովորական ճանապարհից կառուցվել է նաև ստորգետնյա թունելների ցանց:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ից ռուսական օդուժն ավիահարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերին, սակայն իսլամիստների կողմից ռուսական քաղաքացիական A321 օդանավի կործանումից հետո պաշտոնական Մոսկվան սկսել է գերինտենսիվ ռեժիմով հարվածել ահաբեկիչներին։

Long rows of identical desks and computer terminals are crammed into the enormous space, filling up the room with analysts working tirelessly on three separate floors as they monitor activities in the conflict zone

Vladimir Putin appeared relaxed as he chaired the meeting on the Russian forces campaign in Syria, which officially began in September

Rows of Russias finest military officers, including Defense Minister Sergei Shoigu and Chief of the General Staff of the Russian Armed Forces Valery Gerasimov attended the meeting

An incredible wall-to-wall set of television monitors furnish the sides of the war room as surveillance is monitored across the world

Russias president Vladimir Putin held a meeting on the Russian Air Force operation in Syria at the National Defence Control Center

Analysts pour over data inside the war room as they continue to monitor and progress Russias war plan in Syria

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել