Tert.am–ը գրում է.

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ իր սահմանները պաշտպանելու Թուրքիայի իրավունքը պետք է հարգեն բոլորը:

Ինչպես հայտնում է BBC-ն` երեքշաբթի Էրդողանն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել  անվտանգության հարցերով՝ ռուսական Սու-24 ռազմական օդանավը խոցելուց  հետո, որը, ենթադրաբար, խախտել էր երկրի օդային սահմանը:  

Էրդողանի խոսքով` ռուսական ինքնաթիռն անտեսել է «5 րոպեում 10 անգամ» ստացված զգուշացումները:

Թուրքիայի Նախագահի խոսքով` թուրքական կործանիչները գործել են  ուժերի ներգրավվածության բոլոր կանոններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել