Սիրիայում խոցվել է որոնողափրկարարական գործողություններ իրականացնող ռուսական Ми-8 ուղղաթիռը։

Ուղղաթիռը, որը գտնվել է Su 24 ինքնաթիռի կործանման վայրի մոտակայքում, խոցվել է, անձնակազմն էվակուացվել է և գտնվում է Խմեյմիմ բազայում։ Ռուսական ռազմածովային ուժերի մեկ զինծառայող զոհվել է։ Այս մասին պաշտոնապես հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը։

«Ռուսական ինքնաթիռի օդաչուներին էվակուացնելու նպատակով 2 Ми-8 ուղղաթիռով իրականացվում էին որոնողափրկարարական աշխատանքներ։ Օպերացիայի ընթացքում ուղղաթիռներից մեկը խոցվել է՝ ստիպված լինելով հարկադիր վայրէջք կատարել չեզոք գոտում։ Ռազմածովային ուժերի մեկ պայմանագրային զինծառայող զոհվել է»,- հայտարարել է Ռուդսկոյը՝ հավելելով, որ ուղղաթիռը խոցվել է ականանետի կողմից։ Ռուդսկոյը նշել է նաև, որ կործանված ինքնաթիռի օդաչուների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել