Ռուս  լրագրող, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսիլյովը բավականին կոշտ է արձագանքել Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման փաստին։ Ներկայացնում ենք նրա թիվիթերյան ամենաուշագրավ գրառումները.

«1) Հրաժարվել «Թուրքական հոսքերից». 2) Հրաժարվել այդ երկրում տուրիզմից 3) Մաքսիմալ աջակցություն քրդերին և հույներին 4) Աջակցություն Էրդողանի ընդդիմադիրներին»։

«Խոցելով ռուսական ինքնաթիռը, Էրդողանը բացեց Պանդորայի արկղը և կավարտի ինչպես Քադաֆին։ Հիշեք այս գրառումը»

«Վաղուց ժամանակն է լուրջ ուշադրության արժանացնել եղբայրական հայ ժողովդրի նկատմամբ թուրքերի իրականացրած դաժանագույն Ցեղասպանությանը»։

«Թուրքիան սպառնալիք է Եվրոպայի, առաջին հերթին՝ Գերմանիայի համար։ Այս պարզ թեզիսը պետք է ամեն օր հասցնեկլ եվրոպացիների գիտակցությանը»

«Եվ նորից՝ ոչ մի ՆԱՏՕ։ Մոռացեք ՆԱՏՕՆ։ Կա Ռուսաստան, և կա Թուրքիա։ Ոչ մի ՆԱՏՕ էլ չի միջամտի Թուրքիայի համար՝ չնայած անդամակցությանը»

Հաջողություն Ռեջի...
Прямая ссылка на встроенное изображение

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել