Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ լրացուցիչ ու շարունակական կրթության կազմակերպման և իրականացման, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկումը համակարգող կազմակերպություն է ճանաչվել Ուսուցման ազգային հիմնադրամը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության մամուլի ծառայությունը։

Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարի 2015 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել