Հերմինե Նաղդալյանը խրոխտ ինտոնացիայով հայտարարում ա, թե հակահայկական զեկույցները ԵԽԽՎ-ում առկա իրավիճակի հետևանք են և իրենք երբևէ չեն համաձայնի, որ այդ զեկույցները ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կամ ԱԳՆ կառույցների վատ աշխատանքի հետևանք են: Կներեք, բայց սա առնվազն ցինիզմի դրսևորում ա…
Ներեցեք, բա ինչի՞ հետևանք են եթե ոչ վատ աշխատանքի: էդ զեկույցները վաղը մյուս օր բանաձև են դառնալու ու սանկցիայի տեսքով ափսեի մեջ մատուցվելու են Հայաստանին: Ու հերիքա ամեն պատեհ ու անպատեհ առիթող հոում անեք խավիարային դիվանագիտությանն ու իրավիճակին...ամեն ինչ արդեն շատ ա լրջացել նման անփույթ ու անլուրջ հիմնավորումներով ծածկադմբոց անելու համար: Լևոն Զուրաբյանն էլ հայատարարումա, թե Ադրբեջանը կաշառումա համապատասխան կառույցներին, նոր սկսեց կաշառել՞՞՞ միշտ էլ կաշառելա, ուղղակի ճիշտ արգունենտացիայով հակհարվածներ ա պետք տալ, որի մասին Զուրաբյանը հաստատ կխոսեր, եթե ինքը հանձնաժողովի անդամ չլիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել