Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ, տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։

Ցավակցական ուղերձում ասվում է.

«Խորապես վշտացած եմ ժողովրդական արտիստուհի, տաղանդավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:

Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին, որտեղ խաղացած բազում անկրկնելի դերերով ու կերպարների ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկական դերասանական արվեստի լավագույն ավանդույթները:

Նա լուսավոր անհատականություն էր թե կյանքում, թե բեմում. այդպիսին էլ կմնա իրեն ճանաչողների հիշողության մեջ:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ Վարդուհի Վարդերեսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին՝ կիսելով բոլորի վիշտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել