Tert.am-ը գրում է.

Հանրահայտ երգչուհի Ադելն անկեղծացել է՝ պատմելով իր ընկերոջ՝ Սայմոն Կոնեցկիի հետ իր հարաբերությունների մասին, գրում է elle.ru-ն։

Երգչուհու խոսքով՝ նրա նոր երգերը ոգեշնչված են Սայմոնի հետ իր զարմանալի հարաբերություններով, ով «այդքան շատ բան է անում ինձ համար և իմ մի մասն է»։

«Միայն ու միայն նրա և մեր երեխայի շնորհիվ է իմ կյանքում ամեն ինչ կարգին»,- ասել է Ադելը: Նա նշել է, որ Կոնեցկին հոգ է տանում իր մասին ավելի, քան որևիցե այլ մեկը, և նրա մեջ առաջին հերթին մարդ է տեսնում, և միայն հետո՝ երգչուհի։

«Սայմոնին չի անհանգստացնում այն երաժշտական ոճը, որով ես զբաղվում եմ, և այդ ամենը: Նոր ալբոմը նա հավանել է, որովհետև այդ երգերը նրան իսկապես դուր են գալիս»,- ասել է նա։

Ադելի նոր՝ «25» ալբոմը խիստ տարբերվում է իր նախկին ալբոմից՝ «21»-ից, որը ստեղծվել է իր նախկին ընկերոջ հետ ծանր բաժանումից ունեցած տպավորությունների տակ: Երգչուհին խոստովանել է, որ երկար ժամանակ ապրել է բացասական տպավորություններից առաջացած զգացողություններով, բայց Կոնեցկիի շնորհիվ կարողացել է ամբողությամբ ազատվել դրանցից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել