Tert.am-ը գրում է.

American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 174 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, երկուշաբթի վթարային վայրէջք է կատարել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյի Լաս Ամերիկաս օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` Prensa Latina-ին հղումով:

Օդանավը չվերթ է իրականացրել ամերիկյան Շառլոտ քաղաքից դեպի Արուբու` ինքնակառավարվող շրջան Կարիբյան ծովի հարավում:

Գործակալության տվյալներով` ինքնաթիռի հրամանատարը որոշում է կայացրել իջեցնել օդանավը շարժիչներից մեկում առաջացած խնդիրների պատճառով: Վթարային վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել