10-րդ տեղը զբաղեցնում է գերմանական և համաշխարհային աշխատավորական շարժման գերմանացի գործիչ, Բուխենվալդի բանտարկյալ Էռնստ Թելմանը՝ հետևյալ արտահայտությամբ. «Մարդն առանց հույսի նույնն է, ինչ նավն առանց խարսխի»:
9-րդ տեղում 19-20-րդ դ.դ. ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանն է, ով կարծում է, որ անելանելի իրավիճակներ չեն լինում: «Չկա մշուշ, որից որևէ ելք չլինի: Կարևորը դիմանալն ու առաջ շարժվելն է»,- ասել է նա:
8-րդ տեղում անգլիացի մեծագույն դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն է՝ հետևյալ արտահայտությամբ. «Հույսը շատ ավելի քիչ է, քան իրականություն դարձած հաճույքը»:
7-րդ հորիզոնականը զբաղեցնում է մեծ դասական, գերմանացի գրող և փիլիսոփա Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, ով անսպասելի արտահայտություն է արել. «Հույսն ապրում է նույնիսկ շիրիմների մոտ»:
6-րդ տեղը որոշեցինք շնորհել 20-րդ դարի առաջին կեսի ավստրիացի հայտնի գրող Ստեֆան Ցվեյգին, ով հույսը համարում է դեղամիջոցներից լավագույնը. «Ոչ մի բժիշկ հոգնած մարմնի և տանջված հոգու համար չգիտի այնպիսի դեղամիջոցի մասին, ինչպիսին հույսն է»:
5-րդ տեղում իտալական Վերածննդի սյուներից մեկն է՝ նկարիչ, փիլիսոփա և գիտնական Լեոնարդո դա Վինչին՝ հետևյալ արտահայտությամբ. «Որտեղ հույսը մեռնում է, այնտեղ դատարկություն է առաջանում»:
Իսկ 4-րդ տեղում ռուս գրող Կոնստանտին Պաուստովսկին է՝ շատերին հայտնի արտահայտությամբ. «Երջանիկ օրերի սպասումը երբեմն այդ նույն օրերից ավելի լավն է լինում»:
3-րդ տեղում 18-րդ դարի ֆրանսիացի գրող և փիլիսոփա Լյուկ դե Կլապյե Վովենարգն է, ով հույսի մասին հետևյալն է ասել. «Հույսը միակ բարիքն է, որից անհնար է հագենալ»:
2-րդ տեղում 19-րդ դարի ֆրանսիացի գրող Օկտավ Ֆելյեն է, ով հույսը համեմատել է անվերջության հետ: «Հույսը նման է գիշերային երկնքի. չկա այնպիսի անկյուն, որտեղ համառորեն փնտրող աչքը որևէ աստղ չբացահայտի»,- ասել է գրողը:
1-ին տեղում հռոմեացի փիլիսոփա Սենեկան է, ով պարզ և հակիրճ ասել է. «Քանի դեռ մարդը ողջ է, երբեք չպետք է կորցնի հույսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել