Այս օրերին Հայաստանում էր գտնվում Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ ի դեմս ջրային պաշարների գծով ավագ մասնագետ, աշխատախմբի ղեկավար Վինսթոն Յունի:

Այցի նպատակն էր քննարկել Հայաստանի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ընթացքը:

Ինչպես գիտենք, բարելավման ծրագրի շրջանակներում ավարտին է մոտենում Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցումը, որը մեծապես նպաստելու է ոռոգման համակարգի բարելավմանը` դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծելով գյուղատնտեսական արտադրանքի ավելացման համար:

Երկու կողմերի համագործակցության արդյունքում, չորսամյա ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականը մեխանիկական ոռոգումը փոխարկել ինքնահոսի՝ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյանում և Քաղցրաշենում չորս ինքնահոս համակարգի կառուցման միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել