Երբ Բաղրամյան 26 – ի հետ ակնհայտ պայմանավորվածության արդյունքում տրաքած, այնուհետև հատուկ 2012-ի նախաշեմին թքով կպցրած ու ուռացրած Ժառանգությունը հայտնվեց ԱԺ-ում, ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէր, որ Րաֆֆին դրա դիմաց պարտավորվել է ծառայություն մատուցել իշխանություններին: Իսկզբանե դա կայանում էր իշխանությունների դեմ խոսողներին հակազդելու, ապա նաև նախագահականի ժամանակ ԲՀԿ հավանական թեկնածու Օսկանյանին ի հակակշիռ ներկայանալու մեջ: Բայց երբ պարզ դարձավ, որ Օսկանյանը չի առաջադրվելու, Ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը, նաև գինը զգալիորեն նվազեցին: Ու ինչքան էլ ԱԺ չանցած որոշ ժառանգականներ հետև էին ճղում, որ արդար չի, տռա լյա լյա, պա պա պա… բոլորի համար այլևս պարզ էր, որ իշխանությունը ժառանգությանը նոր գին չի տալու, նամանավանդ, որ ԲՀԿ թեկնածուի բացակայության պայմաններում Րաֆֆու թեկնածությունը ընդամենը դառնում է ցանկալի և բնավ ոչ անհրաժեշտ պայման: Պարզ էր նաև, որ իր մատուցած ծառայությունով Րաֆիկը գրեթե ոչնչով չի տարբերվելու Էպոսագետից ու մարդկության համար դեռևս անհայտ մյուս մասնագիտություններով մեր նորելուկ թեկնածուներից: 
Պալատական պայմանավորվածությունների այս ցիկլն անցնելուց հետո այսօր մեծապես տարօրինակ է դիտվում ժառանգական որոշ մեգավերլուծաբան հրապարակախոսների վրդովմունքը, թե ինչու իշխանությունը մեզ չօգնեց նորեն պատգամավոր ընտրվել ու ինչու մեր դեմ իր թեկնածուն առաջադրեց: Ու սկսվում է մի անմիտ պայքար՝ դժգոհություն ոչ թե պայմնավորվողից, այլ գին տվողից…. Ու այդ պայքարը վերաճում է հիստերիայի… 
Այնուամենայնիվ, եթե Ստյոպիկը համաձայնվել է ծիծաղ առաջացնող ճոռոմ անվանմամբ ( կուսակցության գլխավոր քարտուղար) տիտղոսը կրել, ապա պետք է տղամարդավարի ընդունի նաև իրեն այդ կոչումը տվողի որոշումներն ու պայմանավորվածությունները: Հակառակ դեպքում սա մի տեսակ միայնակ պայքարի է նմանվում: Իհարկե գուցե և իշխանական մեքենայի դեմ միայնակ դուրս եկած սամուրային առաջներում հերոս անվանեինք, բայց Ստյոպիկին այսօր ավելին քան դասական ԱԲԻԺՆԻԿ կոչել չեմ կարող: Եվ բացի կարեկցանքը, այլ բան չեմ զգում նրա հանդեպ, որովհետև այն ինչ հիմա արվում է, արվում է բացառապես ոչ քաղաքական հարթությունում:
Վստահ եմ, որ բոլոր պայմնավորվածությունների ու դրան հաջորդող իշխանական չքայլերի մասին Ստյոպիկը շատ լավ գիտի ու իշխանությունն իր պարտքը չի համարում բացատրել: Բայց նման մարտավարությանը հավատարիմ մնալու և չնպատակաուղղված օդ պզզցնելու շարունակությունը կարող է դառնալ այն, որ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի արդեն հանրության համար բացահայտել, որ Ժառանգության հաշիվը լրիվ փակված է և պարտք ու պահանջ չկա, ինչպես դա արեց մեկ ուրիշ քաղաքական հիստերիկի պայմաններում՝ ասելով որ նրա իրական գինը մի զրո պակաս է: 
Զարմանալի բան է. Սովորաբար բացահայտված գործակալներին կամ վերացնում են, կամ նրանք խաղից դուրս են գալիս, բայց չգիտես ինչու Ստյոպիկանմանները բացահայտված գործակալի դերի մեջ են մտել, այդ կարգավիճակը դրոշ են սարքել ու թափահարում են՝ զարմանալիոերեն ճոճելով նաև իրենց տիրոջ դեմ: Դե արի ու մի գժվի վարդապետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել