Մի հետաքրքիր բան.

1939թ. ԽՍՀՄ-ն «օգնության» էր շտապում ֆինլանդացի ժողովրդին ազատելու նրանց սովամահ անող կառավարությունից: Արդյունքում ֆինները կորցրեցին զգալի տարածքներ:
1956թ. ԽՍՀՄ-ն «օգնության» էր շտապում «Եղբայր հունգար ժողովրդին և բանվոր դասակարգին»: Արդյունքում արյան մեջ խեղդվեց հունգար ժողովրդի ազատագրական պայքարը:
1968թ. ԽՍՀՄ-ն «օգնության» էր շտապում արդեն «Չեխոսլովակիայի եղբայր» ժողովրդին: Արդյունքում զենքի ուժով ճնշվեց այդտեղի ժողովրդի և կառավարության ժողովդրավարական բարեփոխումների ուղով ընթանալու ցանկությունը: 

1979թ. դեկտեմբերի 12-ին Բրեժնևը ստորագրեց որոշում, որի համաձայն՝ ԽՍՀՄ զորք էր մտցնում Աֆղանստան: Արդյունքում սկզբնական շրջանում ոչնչացվեց աֆղան կառավարությունը Խաֆիզուլա Ամինի գլխավորությամբ, այնուհետև սկսվեց երկարատև և դաժան պատերազմ:
ԽՍՀՄ ժառանգորդ Ռուսաստանը 2008թ. «օգնության» հասավ օսեթներին: Արդյունքում Վրաստանը կորցրեց զգալի տարածքներ:

2014թ. ռուսներն «օգնության» հասան Ուկրաինայում գտնվող ռուսալեզու բնակչությանը, արդյունքում Ուկրաինան կորցրեց Ղրիմը, և հարվածի տակ է արևելյան Ուկրաինան:

Հ.Գ. Ինչպես տեսնում ենք, Չարիքի կայսրության և նրա ժառանգորդ Ռուսաստանի գործելաոճը և քարոզչական մեթոդները գրեթե չեն տարբերվում և միշտ նույնն են եղել:

Յուրաքանչյուր դեպքում չարիքի կայսրությունը կամ նրա ժառանգորդը հանդես են եկել այսպես ասած «Փրկչի» դերում: Ուղղակի, չգիտես ինչու, այդ «մարդասիրական առաքելությունն» ավարտվել է կամ տվյալ երկրի վերջնական օկուպացիայով, կամ լավագույն դեպքում տարածքների կորստով, իսկ ենթական ժողովուրդներին բերել է միայն դժբախտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել