Tert.am-ը գրում է․

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում միջսիրիական երկխոսությանը. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Գլխավորը, ինչի մասին պայմանավորվել են իրենք՝ սիրիացիները, դա այն է, որ պետք է երկխոսություն լինի: Այդ պատճառով Մոսկվա այցի ընթացքում ես ասացի, որ մենք պատրաստ ենք «Մոսկվա-3»-ին, քանի որ մենք երկխոսության կարիք ունենք»,- ասել է Ասադը:

Սիրիայի նախագահը նաև նշել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում Ռուսաստանը երկու ամսում արել է ավելին, քան ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիան՝ մեկ տարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել