Lragir.am-ը գրում է․

Ահաբեկչությունն ամբողջ աշխարհում արմատախիլ անելու համար անհրաժեշտ է թափանցել նրա ամենագաղտնի ակունքները` մի շարք հարցերի պատասխաններ գտնելու համար: Օրինակ, ինչո՞ւ որոշ կառավարություններ ահաբեկչական խմբավորումներին օգտագործում են մյուս երկրների հետ առճակատման համար: Ինչպիսի՞ տնտեսա-քաղաքական շահեր կան նման խմբավորումներ ստեղծելու համար, որոնք նույնիսկ իրենց նախկին հովանավորների դեմ են ապստամբում երբեմն, նման հարցադրումներ է անում IRNA լրատվական գործակալությունը:

Այժմ նրանց տրամադրության տակ են անգամ սոցիալական ցանցերը: Նրանք այնպիսի լուսանկարներ եւ վիդեոներ են տեղադրում ինտերնետում, որ մարդկանց մոտ ահ ու սարսափ են առաջացնում: Յուրաքանչյուր խմբավորման համար անուն եւ այցեքարտ է ընտրվում, ամբողջ աշխարհից նորակոչիկներ են հրավիրվում: Այս մարդիկ ունեն կոնկրետ նպատակներ եւ դրանք իրականացնելու համար պատրաստ են ամեն ինչի, լինի դա պայթյուն թե զանգվածային սպանություններ:

Ըստ ավստրալական Էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտի կողմից անցկացրած հետազոտության տվյալների (2014 թ.) ահաբեկչությունից զոհվածների թիվը 2000 թ. 3.361-ից աճել է մինչեւ 17.958-ի 2013թ.: Միայն 2012-2013 թթ այդ թիվն ավելացել է գրեթե 60%-ով: Զոհվածների զգալի մասը Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն են: 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին երկու տարիների ընթացքում զոհերի թիվն ավելացել է: Զոհերի 80%-ը հետեւյալ հինգ երկրներում են եղել. Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Նիգերիա եւ Սիրիա: Սպանությունների պատասխանատվությունը հիմնականում իրենց վրա են վերցրել Իսլամական պետությունը, Բոքո հարամը Թալիբանը եւ Ալ Քաիդան: Բայց ինչի շնորհիվ են գոյատեւում այդ խմբավորումները, որտեղից են եկամուտներ ստանում:

Իտալացի լրագրող եւ քաղաքագետ Լորետա Նապոլեոնիի (Loretta Napoleoni), կարծիքով, ով ուսումնասիրում է ահաբեկիչների ֆինանսավորման հարցերը, հիմնական եկամուտները նրանք ստանում են թմրանյութերի վաճառքից: Բայց իհարկե դա չէ ֆինանսների նրանց միակ աղբյուրը, նրանք նաեւ տարբեր անօրեն գործունեություններ են ծավալում, (ինչպիսին օրինակ ապրանքների կեղծումն է):

Որոշ ահաբեկչական կազմակերպություններ ստեղծել են օրինական տնտեսական ինստիտուտներ, բայց շատ հաճախ այդ ֆիրմաներն օգտագործում են իրենց  փողերը լվանալու համար: Կան կազմակերպություններ կապված գյուղատնտեսության եւ շինարարության հետ, որոնք նույնպես օգնում են ահաբեկիչներին: 2001 թ. New-York Times-ն իր հոդվածներից մեկում հայտնել էր, որ Ուսամա Բեն Լադենը Մերձավոր Ալրեւելքում եւ Պակիստանում մեղրի վաճառքով զբաղվող սուպերմարկետների ցանց ունի, որից ստացած եկամուտներն օգտագործում էր ոչ միայն իր խմբավորումներին ապահովելու, այլեւ զինամթերքի տեղափոխման համար:

«Սեւ ոսկին» նույնպես ահաբեկիչների եկամուտների  կարեւորագույն աղբյուրներից է:  Օրինակ, ըստ Իրանի Ազգային կոնգրեսի քարտուղար Ահմադ Չալաբիի, ԻՊ իր ռազմական գործողությունները Սիրիայում եւ Իրաքում ապահովում է այդ երկրներում արտադրված նավթի վաճառքից: Մինչեւ ԻՊ ի հայտ գալը Սիրիան ամեն օր 400 հազար բարել նավթ էր արտադրում, իսկ հիմա այն կրճատվել է հասնելով մինչեւ 80 հազար: Ներկայում Սիրիայի նավթային պահուստարանների մի մասը գտնվում է  ԻՊ վերահսկողության տակ:

Այդքան նավթն անգամ կես գնով վաճառալու դեպքում, միեւնույն է, ահաբեկիչներն ամեն օր միլիոնավոր դոլարնել եկամուտ կարող են ստանալ: Այդ եկամուտների մի մասը Իսլամական պետությունն ուղղորդում է Իրաք` իր շարքերը այդ երկրի բանակի նախկին սպաներին եւ զինվորներին ներգրավելու համար:

Թվարկված բոլոր միջոցները թույլ են տալիս ահաբեկիչներին շահույթ ստանալ, սակայն ամենակարեւորն այն է, որ նրանք ֆինանսավորվում են կոնկրետ կառավարություններից եւ երկրներից, այդ պատճառով էլ դժվար է ոչնչացնել նրանց ֆինանսական ճնշումների միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել