Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորմանը. հայտնում է РИА Новости գործակալությունը:

«ԻՊ-ին ոչնչացնելը ոչ միայն իրատեսական նպատակ է, այլև մենք պատրաստվում ենք կատարել դա: Մենք կոչնչացնենք նրանց»,- ասել է Օբաման՝ Կուալա Լումպուրում:

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ պատրաստվում է ԻՊ առաջնորդների որս սկսել, խմբավորմանը զրկել ֆինանսավորման աղբյուրներից ու ազատագրել տարածքները, որոնք զբաղեցնում են զինյալները:

Ավելի վաղ ԱՄՆ-ն 5 մլն դոլար պարգևատրում էր առաջարկել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Մուհամմեդ Աշ-Շիմալիի մասին տեղեկության համար:

Պետքարտուղարության տվյալներով՝ Աշ-Շիմալին ԻՊ-ի ղեկավարներից է, որը զբաղվում է լոգիստիկ հարցերով ու պատասխանատու է օտարերկրյա զինյալներին թուրքական Գազիայնթապից սիրիական Ջարաբլուս հասցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել